Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Գուցե հակամարտությունը որոշակի առումով մեղմվի, բայց հանգուցալուծման հիմքեր դեռևս չկան»

«Գուցե հակամարտությունը որոշակի առումով մեղմվի, բայց հանգուցալուծման հիմքեր դեռևս չկան»
23.06.2015 | 12:39

Հունիսի 20-ին Հալեպի քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ`Հալեպի բնակիչ Կարո Մկրտչյանը, Հայ ավետարանական եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը: Ավելի վաղ գնդակոծվել էր Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը, ինչի հետևանքով տասնյակից ավելի հայեր էին զոհվել:

Արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Սիրիայում ներկայումս իրավիճակը թեժ է բոլոր տեսանկյուններից, բոլոր ռազմաճակատներում, բոլոր ուղղություններով. «Կարճաժամկետ հեռանկարում մեղմվելու միտումներ չկան, հակառակը` առաջիկայում` ամռանը, նաև աշնանը կարելի է կանխատեսել ռազմական գործողությունների թեժացում: Քաղաքական կարգավորման որևէ հնարավորություն, որևէ նախաձեռնություն օրակարգում չկա, բոլոր զարգացումները կարծես թե կենտրոնացած են սիրիական ռազմաճակատում»:
Սիրիահայերին օգնելու ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայաստանյան իշխանությունները: Փաստացի առկա է երկու տարբերակ. նրանց մի մասը գերադասում է մնալ և սպասել հակամարտության հանգուցալուծմանն իրենց բնակավայրերում: Այս դեպքում պետք է փորձել հնարավորինս ապահովել նրանց անվտանգությունը: Մյուս կողմից՝ ցանկացողների համար կազմակերպել Սիրիայից հեռանալը, ապաստան տրամադրել և այլն:
«Կարծում եմ` Հայաստանի իշխանությունների և, առհասարակ, համայն հայության պարտքն է հիմնել համահայկական որևէ կառույց, կամ համապատասխան իրավասությամբ օժտվի գործող մարմիններից որևէ մեկը, որը ֆինանսական միջոցներով կաջակցի բոլոր նրանց, ովքեր կցանկանան թողնել Սիրիան,- ասաց Արմեն Պետրոսյանը:- Հարցը երկու բևեռ ունի. սիրիահայերի մի մասը գերադասում է շարունակել ապաստանել սեփական տանը, թեկուզ ամենօրյա ռազմական գործողությունների սպառնալիքի ներքո, մյուս դեպքում, թեպետ առկա են անվտանգության երաշխիքներ, մինչդեռ նյութական, ֆինանսական առումով հեռանկարն անորոշ է, ու շատերը չեն համարձակվում լքել Սիրիան: Երկու դեպքում էլ առկա է անորոշություն՝ տարբեր բաղադրիչներով: Ամեն դեպքում, ընտությունն անհատական է: Բայց, կրկնում եմ, պետք է լինի որևէ մարմին, որը կկարողանա ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիան լքել ցանկացող մեր հայրենակիցներին»:
«Ի՞նչ ընթացք կամ ավարտ է «խոստանում» հակամարտությունը» հարցին ի պատասխան արաբագետն ասաց, որ դրական կանխատեսումների հիմքեր չկան անգամ մի քանի տարիների երկարաժամկետ հեռանկարում. «Կարելի է ասել, որ գուցե հակամարտությունը որոշակի առումով մեղմվի, բայց հանգուցալուծման հիմքեր դեռևս չկան»:
«Քանի՞ հայ կա ներկայումս Սիրիայում» հարցին զրուցակիցս դժվարացավ պատասխանել, ասաց, որ վիճակագրական հաշվարկ չի իրականացվել, բացի այդ, անընդհատ տեղի են ունենում սիրիահայերի տեղաշարժեր: Հնչում են տարբեր թվեր մի շարք երկրներում (այդ թվում` ապաստանածների վերաբերյալ), ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ Սիրիայում ներկայումս 20-28 հազար հայ կա: Մեկ այլ վիճակագրության համաձայն` Սիրիայի հայկական գաղութը զգալիորեն նոսրացել է, 75-80 տոկոսը լքել է Սիրիան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ